Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվեց 17-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»: «Ազնվականները» 11-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Էդեն Ազարի փոխանցումից հետո Ֆերնանդո Տորրեսը խփեց ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ գնդակը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Տորրեսը 11-մետրանոցից կրկնապատկեց «կապույտների» առավելությունը՝ 0:2:
Երկրորդ խաղակեսի սկզբին Տորրեսը հեթ-տրիկ ձևակերպելու լավ հնարավորություն ստացավ, սակայն գնդակը հետ մղվեց դարպասաձողից, որին առաջինը հասած իսպանացի Խուան Մատան հաշիվը դարձրեց 0:3: Սանդերլենդը հեղինակության գոլը խփեց 66-րդ րոպեին: Աչքի ընկավ Ադամ Ջոնսոնը: Ռաֆայել Բենիտեսը վերաջապես կարողացավ հաղաթանակ պարգևել «Չելսիին»:
Իսկ «Սանդերլենդը» շարունակում է իր անհաջող ելույթների շարքը:
Գոլեր. Ֆերնանդո Տորրես՝ 11ր, 45+3ր, Խուան Մատա՝ 49ր, Ադամ Ջոնսոն՝ 66ր