«Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ շարունակում է դադար վերցնել ֆուտբոլից՝ չնայած մի շարք ակումբների առաջարկների։
Վերջերս «Ասթոն Վիլան» էր մեծ հետաքրքրություն ցուցադրում դեպի Տուխելը, որը ի վերջո գլխավորեց Ունայ Էմերին:
Մինչ «առյուծների» հետաքրքրությունը լուրեր էին պտտվում, որ Թոմասը մերժել է Պրեմիեր լիգայի երկու անանուն ակումբների: Գերմանացի մասնագետին կապում էին նաև «Բայերի» և նույնիսկ Անգլիայի հավաքականի հետ։
Տուխելը հաստատում է իր ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը, սակայն այս պահին Թոմասը չի ցանկանում մտածել աշխատանքի մասին և հանգստանում է Հնդկաստանում։
«Ապագայի պլաններ, ես դեռ չեմ որոշել: Հիմա ժամանակն է, որ ես դադար վերցնեմ: Որոշ ակումբներ զանգահարում են իմ մենեջերին, բայց մենք պայմանավորվել ենք, որ նա ինձ չի անհանգստացնի այս 18 օրվա ընթացքում»,- ասել է Տուխելը Sportsstar-ին տված հարցազրույցում: