«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի օգնությամբ իր ակումբին բարձրացնել «հաջորդ մակարդակ»:
«Արսենալն» այս մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է Պրեմիեր լիգայի առաջին տեղում, սակայն «զինագործները» բավականաչափ ուժ չունեցան այն պահելու համար:
Արտետան հույս ունի դա շտկել տրանսֆերներով։ Խոսվում է, որ «Արսենալը» թույլ կտա Միկելին ծախսել մոտ 200 միլիոն ֆունտ:
«Սա մեզ համար որոշիչ ամառ է լինելու հաջորդ մակարդակին հասնելու առումով»:
«Առաջին հերթին մենք պետք է համոզվենք, որ պահում ենք այն ամենը, ինչ ունենք ակումբում այս պահին»:
«Մենք պետք է պահպանենք ակնկալիքները, ոգևորությունը, էներգիան: Մենք նաև պետք է պատշաճ պատրաստվենք, որպեսզի հասնենք մեր նպատակներին հաջորդ մրցաշրջանում», – Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: