• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քեյնը միացավ «Բավարիային»

«Բավարիան» ավարտեց «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը:

30 ամյա Քեյնը նախորդ օրը ժամանեց Մյունխեն և անմիջապես սկսեց բժշկական զննումը: Եվ այսօր «Բավարիան» հայտարարեց, որ Հարիի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 20-ը և նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։

Sky Sports- ը գնահատում է Քեյնի տեղափոխումը 100 միլիոն ֆունտ, չհաշված բոնուսները, որը կարող է Քրյնի արժեքը հասցնել մինչև 120 միլիոն ֆունտի:

Անգլիայի ազգային հավաքականի ավագն այսօր կարող է նշել իր նորամուտը «Բավարիայի» կազմում` գերմանական սուպերգավաթի խաղարկության ժամանակ «ՌԲ Լեյպցիգի» դեմ խաղում:

Քեյնը բոլոր ժամանակների ակումբի լավագույն ռմբարկուի կարգավիճակում է հեռանում «Տոտտենհեմից», վաստակելով 280 գոլ 435 խաղում: Հարին նաև ռեկորդակիր է ազգային հավաքականի համար գոլերի քանակով` 58:

«Ես շատ ուրախ եմ, որ դառնում եմ «Բավարիայի» ֆուտբոլիստ։ «Բավարիան» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, և ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ պայքարել ամենաբարձր տիտղոսների համար։ Այստեղ ես զգում եմ այդ հաղթական ոգու առկայությունը։ Այստեղ հայտնվելը շատ հաճելի է», – ասել է Քեյնը:

Հավելենք, որ Քեյնը 2004 թվականից եղել է «Տոտտենհեմի» համակարգում, 2011-ի նշել է իր նորամուտը առաջին թիմի կազմում: Հարին երեք անգամ հաղթել է Պրեմիեր լիգայի Ոսկե խաղակոշիկը:

Հետաքրքիր փաստեր