Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Տոտտենհեմի» 32-ամյա կիսապաշտպան Սքոտ Պարկերը կարիերան կարող է շարունակել Չեմպիոնշիփ տեղափոխված «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:
Հաղորդվում է, որ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը Պարկերին և նրա դիրքում հանդես եկող Թոմ Հադլսթոունին խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել: Այս պահին «Տոտտենհեմը» կիսապաշտպանությունում բավական շատ ֆուտբոլիստներ ունի: Շուտով թիմին կմիանա նաև բրազիլիացի Պաուլինյոն:
Սպասվում է, որ «ՔՊՌ»-ն Պարկերի համար կվճարի 2 մլն ֆունտ: Տեղափոխվելու դեպքում Սքոտը կվաստակի ավելի քիչ, քան շաբաթական 60 հզր ֆունտն է, որ այժմ ստանում է «Ուայթ Հարթ Լեյնում»: Բացի այդ, Չեմպիոնշիփ տեղափոխվելու դեպքում կնվազեն Աշխարհի առաջնությանը մասնակցելու շանսերը: