«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Այաքսի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ձեռքբերման մասին:
Գործարքը լոնդոնցիների համար արժեցել է 11.5 մլն ֆունտ: Հաղորդվում է, որ Քրիստիանը «Տոտտենհեմի» հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Էրիկսենը 2009թ-ին «Օդենսեյից» տեղափոխվեց «Այաքս»: Այդ պահից նա հասցրել է մասնակցել 113 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի հեղինակ:
21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է նաև ազգային հավաքականի 37 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ: