Ինչպես հաղորդում է The Chronicle պարբերականը, Դորտմունդի «Բորուսիան» «Նյուքասլին» հայտնել է իր հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին վաճառելու պատրասակամության մասին:
Նախորդ ամառ «կաչաղակները» Օբամեյանգի համար պայքարում պարտվեցին, ով ընտրեց Չեմպիոնների Լիգայում խաղացող «Բորուսիային»: Սակայն նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ոչ այդքան հաճախ էր հայտնվում գերմանական ակումբի հիմական կազմում: Գաբոնի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այժմ ցանկանում է փոխել ակումբը, և դրա մասին տեղյակ են «Սեյնտ Ջեյմս Պարկում»:
Ավելացնենք, որ Օբամեյանգի օգնությամբ «Նյուքասլը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, որն այս ամառ թուլացավ Լոիկ Ռեմիի և Շոլա Ամեոբիի հեռանալուց հետո: