«Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ ցանկանում էր ինքը հարվածել «Արսենալ» – «Ֆուլհեմ»՝ 3:3 խաղում իր թիմի վաստակած 11-մետրանոցը: Եթե Ժիրուն իր դուբլով և արդյունավետ խաղով դարձավ թիմի հերոսը, ապա Արտետային կարելի է համարել «հակահերոս»:
Ժիրուն կարծում է, որ խաղընկերը պետք է իրեն զիջեր: Այդ պարագայում ֆրանսիացին հետ-տրիկի հեղինակ կդառնար:
-Ես կարծում եմ, որ Միկելը մոտեցավ գնդակին, քանի որ շատ էր ուզում գոլ հեղինակել:
Բայց ես վստահ էի, որ ես պետք է հարվածեմ: Մի քանիսը անգամ ինձ առաջարկեցին: Այսպիսի հարցերը որոշվում են խաղից առաջ: Մարզիչն ունի 11-մետրանոց իրացնողների ցուցակ: Վերջին րոպեին 11-մետր իրացնելը հասարակ բան չէ, բայց ստացվեց այն, ինչ որ ստացվեց,- Ժիրուի խոսքերն է մեջբերել London24-ը: