«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Դևիդ Մոյեսը սխալ է գործել՝ գնելով Մարուան Ֆելայնիին, այն ինչ պետք է «Էվերթոնի» մեկ այլ ֆուտբոլիստի գներ:
Ինչպես հայտնի է, ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «կարմիր սատանաներին» հաջողվեց 27.5 մլն ֆունտով ձեռք բերել Ֆելայնիին: Սակայն Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այդպես էլ չի կարողանում իրեն դրսևորել «Օլդ Թրաֆորդում»:
-Ես բարձր եմ գնահատում Ֆելայնիին, սակայն նա «Յունայթեդի» ֆուտբոլիստ չէ: Դևիդ Մոյեսը նրա փոխարեն պետք է գներ Ռոս Բարքլիին: Նա մեծ օգուտ կտար ակումբին: Սակայն ես ոչ մի կասկած չունեմ, որ Մոյեսն առաջիկա տարիներին մեծ հաջողությունների կհասնի «Մանչեսթեր Յունայթեդում»,- Օուենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: