«Արսենալի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին հայտնել է, որ թիմի առաջին համարի համար պատրաստ է պայքարել Վոյցեխ Շեսնիի դեմ:
Ընթացիկ մրցաշրջանը Շեսնին սկսեց՝ որպես «զինագործների» հիմնական դարպասապահ, սակայն այնուհետև հայտնվեց պահեստայինների նստարանին: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից սկսած Արսեն Վենգերը վստահում էր Ֆաբիանսկիին, և վերջինս գործում էր անսխալ:
Վերջերս Լուկաշը վնասվածք ստացավ և ստիպված տեղը զիջեց Շեսնիին: Այնումենայնիվ, Ֆաբիանսկին շարունակում է հավատալ, որ կգրավի թիմի առաջին համարը:
-Հույս ունեմ, որ ամեն ինչ կլինի հօգուտ ինձ: Դրական եմ տրամադրված: Զգում եմ, որ ավելի լավն եմ դարձել՝ որպես դարպասապահ, իսկապես վստահություն եմ զգում:
Մեծ ջանքեր եմ գործադրել, որ վերադառնամ նախկին մազավիճակիս և ավելի ուժեղանամ: Ինձ ոչինչ չի անհանգստացնում և կարծում եմ, որ արդեն հասկացրել եմ իմ նպատակների մասին,- հայտնել է Լուկաշը: Arsenal Player