Բելգիական Nieuwsblad պարբերականը վստահեցնում է, որ «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին այնուամենայնիվ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Մինչև հուլիսի վերջը Ֆելայնիին հնարավոր էր գնել ֆիքսված 23.5 մլն ֆունտ գումարով: Սակայն «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն այս հարցում ակտիվություն չցուցաբերեց:
Աղբյուրի հաղորդմամբ, Մոյեսը կարծում է, որ իր նախկին ֆուտբոլիստն այդքան գումար չարժե: Միաժամանակ «Յունայթեդը» վստահ է, որ կկարողանա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները գնել 20 մլն ֆունտով: