«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին բացառել է ֆունվարին ակումբից հեռանալու տարբերակը: Լուրերի համաձայն, 25-ամյա բելգիացին, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 8 գոլ է հեղինակել, հայտնվել է «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի ուշադրության կենտրոնում:
Սակայն Ֆելայնիի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2016թ-ի ամառը և Մարուանը մտադիր է առնվազն մեկ մրցաշրջան էլ մնալ «Գուդիսոն Պարկում»:
-Իմ մտքերը կապված են բացառապես «Էվերթոնի» հետ: Ինձ համար հաճելի է, երբ խոսվում է գրանտ ակումբների հետաքրքրությունների մասին, սակայն իմ ապագան կապված է «Էվերթոնի» հետ: Իմ մոտ ստացվում է խաղը և հուսով եմ, որ կկարողանամ նույն մարզավիճակով հանդես գալ հետագայում:
Մենք բավականին լավ ենք խաղում, որպեսզի կարողանանք պայքարել եվրոգավաթների, անգամ Չեմպիոնների Լիգայի համար: Սակայն դրա համար պետք է պահել այն մակարդակը, որով հանդես եկանք մրցաշրջանի մեկնարկում:
Չեմ թաքցնի՝ սա թիմի հաջողությունն է: Երկարատև աշխատանքի և նվիրվածության արդյունքն է: Ես անում եմ այն, ինչ պետք է անի հարձակվողը,- ասել է Ֆելայնին The Sun-ին տված բացառիկ հարցազրույցում: