«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսն հայտնել է, որ Ժոզե Մոուրինյոն չի բացատրում իր որոշումը, երբ իսպանացուն ուղարկում է պահեստայինների նստարան:
Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոն նախընտրում է Տորրեիսն և Էտո՚Օյին, ովքեր միասին 8 գոլ են խփել:
Տորրեսը խոստովանել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Մոուրինյոն երբեմն իրեն թողնում պահեստայինների նստարանին:
-Նա երբեք չի բացատրում պահեստայինների նստարանին թողնելու պատճառը: Նա ցույց է տվել, որ բոլորն էլ խաղալու շանս ստանում են: Նրան դուր է գալիս ռոտացիա կիրառելը:
Նրա հետ աշխատելիս երբեք չես իմանա, թե երբ կխաղաս, ուստի պետք է միշտ լավ մարզավիճակում լինես,- Տորրեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: