«Չելսին» պաշտոնապես հաստատել է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ «կապույտները» հայտնեցին իսպանական ակումբի հետ համաձայնության գալու մասին: Այսօր Ֆիլիպեն հաջող բուժզննում է անցել Լոնդոնում և 3 տարվա պայմանագիր է ստորագրել:
28-ամյա բրազիլիացին, ով «Ատլետիկոյում» մոտ 130 խաղի է մասնակցել, «Սթեմֆորդ Բրիջում» հանդես կգա 5 համարի մարզաշապիկով:
-Ես շատ ուրախ եմ «Չելսի» տեղափոխվելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ատլետիկոյին», որն ինձ շատ բան է տվել: Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին,- ասել է Լուիսը: