«Ֆուլհեմը» գերմանական «Քյոլնից» գնեց աջ պաշտպան Սաշա Ռիտերի տրանսֆերային ողջ իրավունքները, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս լոնդոնյան ակումբում:
Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հաջող անցկացրեց իր առաջին մրցաշրջանն Անգլիայում: Այսօր պարզ է դարձել, որ ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի հարցում: Սաշան պայմանագիր է ստորագրել «Ֆուլհեմի» հետ:
-Շնորհակալ եմ «Քյոլնին»: Ակումբը և քաղաքը ինձ շատ են օգնել: Ես գոհ եմ «Ֆուլհեմում» անցկացրած իմ մրցաշրջանից: Լավագույնն եմ մաղթում «Քյոլնին» և ցանկանում եմ, որ վերադառնա Բունդեսլիգա,- ասել է Ռիտերը: