Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» բանակցում է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ կիսապաշտպան Ադել Տաարաբթին վարձակալելու համար:
Ակնհայտ է, որ տաղանդավոր մարոկկացին չի ցանկանում մնալ Չեմպիոնշիփում և այդ պատճառով էլ իր համար ակումբ է փնտրում Պրեմիեր Լիգայում: Ամենայն հավանականությամբ, «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը չի կանգնի Ադելի ճանապարհին:
Տաարաբթի խաղի մեծ երկրպագու է հանդիսանում «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը, ով նրա հետ աշխատել է «Տոտտենհեմում»:
Աղբյուրի համաձայն, բանակցությունները երկու ակումբների միջև բավական արդյունավետ են ընթանում, և չի բացառվում, որ արդեն շաբաթվա վերջին Տաարաբթը բուժզննում կանցնի «Քրեյվն Քոթեջում»: