«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Մարտին Յոլին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Հոլանդացի մասնագետը լոնդոնյան ակումբը մարզում էր 2011թ-ից: Յոլի ղեակավարությամբ «Ֆուլհեմը» մրցաշրջանն ավարտեց 12-րդ տեղում:
Սակայն ընթացիկ մրցաշրջանում «Ֆուլհեմը» սկսեց վատ հանդես գալ: Ակումբի նոր սեփականատեր Շահիդ Խանը նախորդ ամիս փորձեց հնարավորություն տալ Յոլին և ակումբ հրավիրեց ֆուտբոլային մասնագետ Ռենե Մալեստինին, սակայն դա էլ օգուտ չտվեց:
Վերջապես՝ 5 անընդմեջ պարտությունից հետո, Խանը 57-ամյա հոլանդացուն ազատեց իր պարտականություններից:
Ավելացնենք, որ սա ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի մարզիչների երրորդ պաշտոնանկությունն է՝ Պաոլո Դի Կանիոյից և Յան Հոլոուեյից հետո: «Տոտտենհեմի» դեմ խաղում «Ֆուլհեմին» դաշտ դուրս կբերի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռենե Մալեստինը: