«Ֆուլհեմի» արդեն նախկին պաշտպան Բրեդե Հանգելանդը ցավում է, որ ակումբը, որում անցկացրել է իր կարիերայի վերջին վեց տարիները, իրենից բաժանվելու մասին հայտնել է էլեկտրոնային փոստով:
Պրեմիեր Լիգայից դուրս մնացած լոնդոնցիները երեքշաբթի օրը հայտնեցին 32-ամյա նորվեգացուց բաժանվելու մասին, ով թիմի ավագն էր: Հանգելանդը հիասթափված է «Ֆուլհեմից», որը չցանկացավ անձամբ քննարկել իր ապագան:
-Իրենց որոշման մասին ինձ հայտնել են էլեկտրոնային փոստով: Դրանից առաջ ոչ ոք ինձ հետ չի կապնվել,- թվիթերյան իր էջում գրել է Բրեդեն: