Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան պահանջել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնից բացատրել իր քննադատական մեկնաբանությունները՝ ուղղված մրցավարական այն բրիգադին, որը կիրակի օրը սպասարկեց «Տոտտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը (1:1):
Վերոնշյալ խաղից հետո Սէր Ալեքսը դժգոհել էր Քրիս Ֆոյի բրիգադի աշխատանքից, հատկապես եզրային մրցավար Սեյմոն Բեկից: Ըստ մասնագետի՝ վերջինս չնկատեց ակնհայտ բախումը Ռունիի հետ տուգանային հրապարակում:
Սէր Ալեքսը Բեկին հիշեցրել է նաև 2010 թվականի ապրիլին կայացած «Չելսիի» հետ հանդիպումը, որտեղ եզրային մրցավարը չէր արձանագրել Դրոգբայի խաղից դուրս վիճակը, որի խփած գոլը հաղթանակ բերեց «ազնվականներին» (1:2) և փոխեց առաջատարին Պրեմիեր Լիգայում:
Ֆուտբոլի ասոցացիան միշտ եռանդով է պաշտպանում իր մրցավարների պատիվը, նույնիսկ այն դեպքերում երբ նրանք սխավում են: Նրանք դժգոհ են մնացել Սէր Ալեքսի քննադատությունից և խնդրել են մարզչին պարզաբանել մեկնաբանությունները:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչը պետք է պատասխանի մինչև հինգշաբթի երեկոյան, որից հետո պարզ կդառնա, արդյոք կմեղադրվի Սէր Ալեքսը թե ոչ: