«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը մեղադրել է իր նախկին ակումբ «Արսենալին» այն բանի մեջ, որ նրանք չեն կարողանում դիմանալ ճնշմանը:
Կիրակի օրը «Ուայթ Հարթ Լեյնում» կկայանա հյուսիսլոնդոնյան դերբին: Ադեբայորը, ով «Արսենալում» անցկացրած 3,5 տարում խփել է 62 գնդակ, իր ներկայիս թիմակիցներին կոչ է արել վաղը ճնշում գործադրել իրենց մրցակիցների վրա:
-«Արսենալը» լավ թիմ է, երբ գնդակով է: Առանց գնդակի նրանք այնքան էլ լավը չեն: Երբ ճնշումը մեծանում է նրանց վրա, սկսում են սխալներ թույլ տալ: «Արսենալի» ֆուտբոլիստները ֆիզիկապես ուժեղ չեն: Բացառությամբ Ֆլամինիի, ես չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է անհատական պայքարի մեջ մտնել: Մենք դա պետք է հաշվի առնենք և ճնշում գործադրենք նրանց վրա,- ասել է Ադեբայորը: Daily Mirror