«Վեստ Բրոմվիչը» հայտնել է իր նոր գլխավոր մարզչի անունը: Այն 55-ամյա Ալան Իրվայնն է:
Իրվայնին նշանակելն անակնկալ որոշում էր, քանի որ «Վեստ Բրոմվիչը» երկար ժամանակ բանակցում էր «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդի հետ: Սակայն ինչ որ պատճառով նրանք հրաժարվեցին Շերվուդի թեկնածությունից: Նրա փոխարեն ակումբ հրավիրվեց Իրվայնը, ում հետ 12 ամսվա պայմանագիր է ստորագրվել:
Իրվայնը, ով վերջին երեք տարիների ընթացքում մարզիչ է աշխատել է «Էվերթոնի» ակադեմիայում, կփոխարինի Պեպե Մելին, ով «Վեստ Բրոմվիչից» հեռացվեց մեկ ամիս առաջ: Ալանը նախկինում մարզել է «Պերստոնը» և «Շեֆիլդ Ուենսդեյը»: