Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վերջին խաղը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Վեստ Հեմին»։
Թիմերը փոխանակվեցին մեկական գոլով և ստիպված կլինեն ևս մեկ անգամ հանդիպել։ Դիմիտրի Պայեի գոլին դաշտի տերերից պատասխանեց Անտոնի Մարսյալը։ Վերախաղարկումը կկայանա «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում։
Գոլեր․ Պայե՝ 68ր, Մարսյալ՝ 83ր։