Այսօր կայացավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը, որտեղ մրցեցին «Էվերթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Ուեմբլիում» հաղթանակ տարան «կարմիր սատանաները»։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Մարուան Ֆելայնին։ Երկրորդ խաղակեսում ինքնագոլի հեղինակ դարձավ Քրիս Սմոլլինգը՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ հանդիպման արդեն ավելացրած ժամանակում «Յունայթեդի» համար հաղթական գոլը խփեց Անտոնի Մարսյալը։
Կիսաեզրափակիչ մյուս խաղը կկայանա վաղը։
Գոլեր․ Ֆելայնի՝ 34ր, Սմոլլինգ՝ 75ր (ինքն․), Մարսյալ՝ 90ր։