«Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդը կարող է լինել Պրեմիեր Լիգայի առաջին ֆուտբոլիստը, ով կպատժվի բուքմեյքերական խաղադրույք կատարելու համար:
Ինչպես հայտնի է, անցած տարի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան արգելեց իր ֆուտբոլիստներին որևէ ֆուտբոլային խաղի վրա խաղադրույք կատարել:
Այժմ 21-ամյա անգլիացին, ով հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում», պատասխանելու համար մինչև հունիսի 3-ը ժամանակ ունի: Թաունսենդին սպասվում է տուգանք կամ անգամ որակազրկում:
Արդեն հայտնի է, որ Թաունսենդի կատարած խաղադրույքը կապված չէ պայմանավորված խաղերի հետ: