«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը ներողություն է խնդրել «Չելսիի» դեմ խաղում սիմուլյացիայի փորձի համար:
Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման առաջին խաղակեսում Անդրոսը մրցակցի տուգանային հրապարակում ընկնելու համար դեղին քարտ ստացավ: Խաղի տեսագրությունից պարզ երևում է, որ Ֆրենկ Լեմպարդը չի հարվածում Անդրոսին: Այժմ 22-ամյա Թաունսենդը խոստովանում է, որ այդ իրավիճակում սխալ է վարվել:
-Ընդունում եմ դեղին քարտը: Ես դեռ խաղի ընդմիջմանը մրցավարին ասեցի, որ դա իսկապես դեղին քարտ էր, քանի որ Լեմպարդի հետ բախում չեղավ, սակայն ես ընկա խոտածածկին:
Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Ես չկարողացա հասկանալ, թե ինչ կատարվեց վերջին պահին, երբ Լեմպարդը քաշեց ոտքը,- Թաունսենդի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: