«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Բարսելոնայի» վինգեր Ադամա Տրաորեի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրելու մասին։
19-ամյա Տրաորեն համարվում էր Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների տրանսֆերային նպատակը, սակայն կատալոնական ակումբի ֆուտբոլիստն ընտրեց Թիմ Շերվուդի թիմը։
֊Մենք վաղուց էինք հետևում նրա խաղին և ուրախ ենք, որ նա իր կարիերան կշարունակի «Աստոն Վիլլայում»։ Ադաման տպավորիչ ֆիզիկական տվյալներ և մեծ արագություն ունի։ Այդպիսի ֆուտբոլիստներ շատ քիչ են,֊ ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Շերվուդը։
֊Ինձ համար մեծ պատիվ է տեղափոխվել «Աստոն Վիլլա»։ Այս ակումբն ամենից մեծ հետաքրքրությունը ցուցաբերեց իմ նկատմամբ և ես զգացի, որ կարող եմ դառնալ իրենց պրոյեկտի կարևորը մասը,֊ ասել է Տրաորեն։