• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դանիի հետ

Ռիչարդ Դան«Աստոն Վիլլան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 33-ամյա պաշտպան Ռիչարդ Դանին: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի խաղ չի անցկացրել:

Ամառվանից իռլանդացին արդեն երեք անգամ վիրահատել է մեջքն ու աճուկները, մինչդեռ ակումբի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտն առաջվա պես վստահում է խաղացողին: Նա պատրաստ է երկարաձգել Դանի պայմանագիրը, որը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո:

-Խնդիրն այն չէ, որ նրա գործող պայմանագիրը լրանում է: Ես գիտեմ, թե ինչի է ընդունակ այս երիտասարդը: Նա 19 կամ 20 տարեկան չէ, որպեսզի փորձի տպավորել ինձ:

Ես պատրաստ եմ երկարաձգել նրա հետ համագործակցությունը, սակայն ամենակարևորն այն է, որ նա վերադառնա նախկին մարզավիճակին: Տեսնենք, թե ինչ կասի վիրաբույժը: Համոզված եմ՝ նա այլևս վիրահատության կարիք չի ունենա,- ասել է Լամբերտը: Sky Sports