mnatany.am

Նորություններ

«Աստոն Վիլլա» 6-1 «Սանդերլենդ» (տեսանյութ)

30.04.2013, 00:57

Աստոն Վիլլա - ՍանդերլենդՊրեմիեր Լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում 17-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլան» հյուրընկալեց «Սանդերլենդին»:

 

Դաշտի տերերը բավական վստահ խաղ անցկացրեին՝ հաղթելով 6:1 հաշվով:

 

Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ռոն Վլարը, որից ընդամենը 1 րոպե հետո Դենի Ռոուզը հավասարեցրեց հաշիվը: 6 րոպե հետո «վիլլացիները» կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Անդրես Վեյմանը:

 

Երկրորդ խաղակեսում փայլեց «Աստոն Վիլլայի» երիտասարդ հարձակվող Կրիստիան Բենտեկը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Ագբոնլահորը:

 

«Աստոն Վիլլան» հաղթեց 6:1 հաշվով և միավորներով հավասարվեց «Նյուքասլին» և «Սանդերլենդին»:

 

Գոլեր. Վլար՝ 31ր, Ռոուզ՝ 32ր, Վեյման՝ 38ր, Բենտեկ՝ 55ր, 59ր, 72ր, Ագբոնլահոր՝ 88ր

Հեռացում. Սեսենյոն՝ 70ր

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

28.08.2021, 17:31

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Արսենալին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

15.08.2021, 21:22

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...