«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը քննադատել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը:
Առաջնության գործող չեմպիոնը չկարողացավ հաղթանակի հասնել «Օլդ Թրաֆորդում» (1:1): Ռոբենը, ով այդպես էլ չկարողացավ աչքի ընկնել այդ խաղում, դժգոհ է «Յունայթեդի» չափից դուրս պաշտպանողական խաղից:
-Հեշտ չէր, քանի որ մեր մրցակիցը ոչ մի տարածություն չէր թողել: Մենք ցանկանում էինք ֆուտբոլ խաղալ, իսկ նրանք փորձում էին կանգնեցնել մեզ: Նրանք խաղում էին հակագրոհներով և շատ էին պաշտպանվում: Դա նման էր հանդբոլի:
Սակայն երբ դու հաշվի մեջ զիջում ես, ապա պետք է գոհ լինես ոչ ոքի արդյունքից: 1:1 արդյունքն արտագնա խաղում դրական կարելի է համարել: Պարզապես մեկ շաբաթ հետո մենք պետք է գործն ավարտին հասցնենք,- ասել է Ռոբենը: The Guardian