
«Արսենալը» չորսուկես տարվա պայմանագիր է կնքել իր հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ։
Մարտինելին այս մրցաշրջանում դարձել է «Արսենալի» առանցքային խաղացողներից մեկը՝ անցկացնելով 26 հանդիպում բոլոր մրցաշարերում և դառնալով 7 գոլի հեղինակ:
Գաբրիելի գործող պայմանագիրն ավարտվում էր հաջորդ մրցաշրջանի վերջում, թեև «զինագործները» երկու տարով երկարաձգելու տարբերակ ունեին:
Փաստորեն, Մարտինելիի ապագան ապահովված էր մինչև 2026 թվականը, սակայն The Atheltic-ը հայտնում է, որ ակումբը և խաղացողը այժմ համաձայնության են եկել նոր գործարքի շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը:
Նոր պայմանագիրը կլինի Մարտինելիի պարգևը գրանցած առաջընթացի համար և կարտացոլի 21 ամյա բրազիլացու փոխված կարգավիճակը թիմում։