• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» սպասում է «Ռեալ Մադրիդի» պատասխանին

Անխել Դի ՄարիաԻնչպես հայտնում է Goal-ը, «Արսենալը» 30 մլն եվրո է առաջարկել «Ռեալ Մադրիդի» վինգեր Անխել դի Մարիայի համար:

 
«Ռեալը» դեռևս չի պատասխանել այս առաջարկությանը, քանի որ սպասում է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի ձեռքբերմանը: 24-ամյա ուելսցու ժամանումը Մադրիդ բավական կմեծացնի «Արսենալի» շանսերը դի Մարիային ձեռք բերելու հարցում:

 
Հարկ է նշել, որ Արգենտինայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Գալաթասարայը»: Մի շարք թուրքական աղբյուրների համաձայն, ստամբուլյան ակումբն արդեն համաձայնեցրել է դի Մարիայի տրանսֆերային արժեքը:

 
Իր վերջին հարցազրույցներից մեկում Անխելը նշել է, որ չի ցանկանում հեռանալ «Ռեալից»: Սակայն Իսկոյի, Մեսութ Օզիլի և Բեյլի հետ մրցակցության մեջ դժվար թե  դի Մարիան Կարլո Անչելոտիի թիմում տեղ ունենա: