• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

Arsenal-MUՊրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Կարմիր սատանաներն» սպասվածից ավելի լավ են մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը և այս տուրից առաջ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը։ Նրանց կազմում իր լավագույն որակներով է հանդես գալիս իսպանացի Խուան Մատան, ով մշտապես դառնում է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Արսեն Վենգերի թիմն առայժմ աչքի չի ընկնում կայունությամբ։ «Չելսիին» պարտվելուց հետո նրանք ջախջախեցին «անպարտելի» «Լեսթեր Սիթիի», իսկ Չեմպիոնների Լիգայում պարտվեցին «Օլիմպիակոսին»։ Լավ մարզավիճակում է գտնվում լոնդոնցիների առաջատար Ալեքսիս Սանչեսը, ով նախորդ տուրում հետ-տրիկի հեղինակ դարձավ։

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամաբ հանդիպել են 221 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 93-ում։ 79 խաղ ավարտվել է «զինագործների» հաղթանակով, իսկ 49 անգամ թիմերը բաժանվել են խաղաղությամբ։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19։00-ին։

Մեր կանխատեսումը՝ 1։2

Հետաքրքիր փաստեր