• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր․ «Հաղթանակը հնարավոր եղավ շնորհիվ մեր փորձի և համբերության»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Մարսելի» դեմ տարած հաղթանակը պայմանավորված էր իր թիմի համբերությամբ և փորձով:

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում հավասար խաղ էր ընթանում մինչ այն պահը, երբ «Մարսելը» պաշտպանությունում սխալ թույլ տվեց, որից էլ օգտվեց Թեո Ուոլկոտը:

Իսկ հետո Աարոն Ռեմսին վճռեց խաղի ելքը: Դաշտի տերերն ընդամենը կարողացան խաղի վերջին րոպեին 11-մետրանոցից կրճատել հաշվի տարբերությունը: Վենգերն ուրախ է, որ իր թիմը համբերությամբ սպասեց վճռորոշ հնարավորությանը:

-Ես կարծում եմ, որ կարևոր էր առաջինը գոլ բաց չթողնելը: Այս հաղթաակը հնարավոր եղավ շնորհիվ թիմային համբերության և փորձի: Կարևորն այն է, որ մենք մեկնարկեցինք երեք միավորով:

Մենք գիտեինք, որ ծանր խաղ է սպասվում: Մրցակիցը լավ թիմ ունի, որը կարող է հաղթել ցանկացած հակառակորդի,- Sky Sports-ին տված հարցազրույցում հայտնել է Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր