• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Անձամբ ինձ մեր խաղը ոգևորեց»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոհ է իր թիմի ցուցադրած խաղից, չնայած որ թիմը մրցակցի հարկի տակ զիջեց Օլիմպիակոսին (2:1):

Եթե երեկ «Արսենալը» հաղթեր հունական ակումբին, ապա թիմը դուրս կգար Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ առաջին տեղով: Սակայն Վենգերը որոշել էր հանգիստ տալ իր հիմնական խաղացողներին և դաշտ էր դուրս բերել սկսնակ, երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր երբեք տեղ չեն գտնում մեկնարկային կազմում: Եվ ահա ֆրանսիացի մասնագետը գոհ է իր թիմից:

-Կարծում եմ` հետաքրքիր խաղ էր: Մենք առաջին խաղակեսը լավ անցկացրինք, սակայն երկրորդի համար մեզ չբավականացրեց ֆիզիկական ներուժը, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը պատրաստ չէր այսպիսի մակարդակի: Թիմն ուներ երկու-երեք հնարավորություն գոլ խփելու, բայց չօգտագործեց դրանք,- ասել է Վենգերը ITV-ին տված հարցազրույցում:

Արսեն Վենգերի խոսքերով նույնիսկ կիսապաշտպան Ռոսիցկին, որը չէր խաղացել 6 ամիս, կարողացավ 45 րոպե փայլուն խաղ ցուցադրել:

-Սա այն արդյունքը չէ, որը մենք ուզում էինք, սակայն անձամբ ինձ մեր խաղը ոգևորեց,- նշել է մարզիչը:

Հետաքրքիր փաստեր