«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Բավարիան» չի հասել 2009/10 և 2010/11 մրցաշրջանների «Բարսելոնային»:
Վենգերի խոսքերով, այն ժամանակվա «Բարսելոնան» ուժեղագույն ակումբն էր, և Գվարդիոլան դեռևս չի կարողացել այդ մակարդակին հասցնել իր նոր ակումբին:
-Ես տպավորված էի այդ «Բարսելոնայով», նրանց փոխանցումների արագությամբ, խաղի արագությամբ: Իմ կարիերայի ողջ ընթացքում այն եղել է ամենաուժեղ ակումբը, որի դեմ խաղացել եմ:
Նախորդ մրցաշրջանում «Բավարիան» հաղթեց բոլոր տիտղոսները: Շատ ավելի դժվար է նույնը կրկնելը,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում այսօր Վենգերի սաներն «Էմիրեյթսում» ուժերը կչափեն «Բավարիայի» հետ: