• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մենք չենք հետաքրքրվում ֆրանսիացի ֆուտբոլիստներով: Այդ հարցով դիմեք «Նյուքասլին»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր մամլո ասուլիսի ժամանակ պարզաբանել է այն տեղեկությունը, որ ակումբը հետաքրքրված է կիսապաշտպաններ Յունես Բելհանդայի և Մոհամեդ Դիամեի ծառայություններով:

-Եթե գտնենք ֆուտբոլիստի, որը կարող է ուժեղացնել «Արսենալի» կազմը, ապա մենք իհարկե կդիտարկենք նրան գնելու հավանականությունը: Ես բազմիցս եմ այդ մասին ասել: Բայց մենք առանց այդ էլ երկուական խաղացող ունենք յուրաքանչյուր դիրքում: Սա մեզ բավական է:

«Արսենալը» երբեք չի հրաժարվի ձեռք բերել թոփ մակարդակի ֆուտբոլիստի, որը կուժեղացնի կազմը: Կապ չունի, թե նա որ դիրքի խաղացող է:

Հիմա ոչ մի անուն տալ չեմ կարող: Ինչ Դիամեին է վերաբերվում, մենք չենք դիմել «Վեստ Հեմին» նրան ձեռք բերելու համար:

Արդյո՞ք հետաքրքրվում ենք մենք Բելհանդայով: Այդ մասին խոսք անգամ չի եղել: Ոչ մի ֆրանսիացի ֆուտբոլիստ այս պահին չի գտնվում մեր ուշադրության կենտրոնում: Այնպես որ կարող եք բոլոր ֆրանսիացիներին բացառել: Այդ հարցով դիմեք «Նյուքասլին»,- հայտնել է Վենգերը: ESPN