
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովել է իր թիմին Պրեմիեր լիգայում «Կրիստալ Փելեսի» դեմ Եվրոպա լիգայի անհաջաղությանը արձագանքելու համար։
Անցած հինգշաբթի օրը 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով «Սպորտինգին», «Արսենալը» կիրակի օրը հոգնածության նշաններ ցույց չտվեց:
Արտետայի սաները 4-1 հաշվով հաղթեցին «արծիվներին»՝ ամրապնդելով իրենց առաջատարությունը Պրեմիեր լիգայում: «Զինագործներն» իրենց խաղով և տրամադրությամբ շատ գոհացրին Միկելին։
«Ինձ ամենաշատը տպավորեց այն կիրքն ու էներգիան, որը մենք ներդրեցինք խաղի մեջ հենց սկզբից: Մենք իսկապես վճռական էինք և կենտրոնացած՝ թողնելով հետևում այն, ինչ տեղի ունեցավ հինգշաբթի օրը»:
«120 րոպե խաղալուց հետո տղաները պետք է դուրս գան այստեղ և նորից փորձեն խաղալ մի թիմի դեմ, որը միավորների խիստ կարիք ունի: «Փելեսի» արդյունքները վերջին շրջանում վատ են, բայց նրանց հաղթելը շատ դժվար է»:
«Սակայն մենք գերիշխում էինք և արժանի էինք հաղթելու հանդիպմանը: Այսօր մենք ճիշտ ձևակերպեցինք խաղը, երբ հնարավորություն ունեինք դաշտում»,- ասել է Արտետան BBC-ին: