• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՖԱ-ն կրկին չեղյալ է համարել «Տոտտենհեմի» ֆուտբոլիստի կարմիր քարտը

Յունես Կաբուլ«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլը կկարողանա կիրակի օրը մասնակցել Պրեմիեր Լիգայում «Արսենալի» դեմ խաղին, քանի որ Ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան բավարարել է «Չեսլիի» դեմ խաղում Կաբուլի ստացած կարմիր քարտի բողոքարկումը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում Մայքլ Օլիվիերը խաղադաշտից հեռացրեց Կաբուլին և 11 մետրանոց նշանակեց «Տոտտենհեմի» դարպասին: Խաղից հետո «Տոտտենհեմը» բողոքարկեց այդ որոշումը: Դրվագի տեսագրությունը դիտելուց հետո Ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան բավարարել է հյուսիսլոնդոնցիները պահանջը:

Ավելացնենք, որ սա ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ ՖԱԱ-ն բավարարում է կարմիր քարտը չեղյալ համարելու «Տոտտենհեմի» հայցը: Մինչ այս չեղյալ էր համարվել նաև Դենի Ռոուզի կարմիր քարտը:

Հետաքրքիր փաստեր