• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենտեկեն նոր պայմանագիր ստորագրեց «Աստոն Վիլլայի» հետ

Կրիստիան Բենտեկե«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն հրաժարվել է իրեն վաճառելու խնդրանքից և նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

«Վիլլացիները» Բենտեկեին գնեցին անցած ամառ: Կրիստիանի նորամուտն անգլիական Պրեմիեր Լիգայում ավելի քան հաջող ստացվեց: Բելգիացի ռմբարկուն 19 գոլի հեղինակ դարձավ: Այս ամռանը հարձակվողին ցանկանում էին ձեռք բերել «Տոտտենհեմը» և «Չելսին», և այդ լուրերն ավելի մեծ թափ ստացան, երբ ֆուտբոլիստը խնդրեց վաճառել իրեն:

Այժմ «Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է Բենտեկեի հետ չորս տարվա պայմանագրի ստորագրման մասին: Ֆուտբոլիստը որոշել է իր ապագան կապել բիրմիգհեմյան ակումբի հետ և այլևս չմտածել հեռանալու մասին:

-Երբ ես վերադարձա մարզումներին, ես խոսեցի մարզչի հետ: Ես շատ ուրախ եմ վերադառնալ Բիրմինգհեմ և նոր պայմանագիր ստորագրել «Աստոն Վիլլայի» հետ: Սա հիանալի ակումբ է, որն ինձ շատ բան է տվել,- ասել է Բենտեկեն:

Հետաքրքիր փաստեր