Այս շաբաթ հարձակվող Կրիստիան Բենտեկը կսկսի բանակցությունները «Աստոն Վիլլայի» հետ նոր պայմանագրի շուրջ:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, 22-ամյա բելգիացին պատրաստ կլինի նոր պայմանագիր կնքել, եթե ակումբը մնա Պրեմիեր Լիգայում: Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկրկնապատկվի:
Բենտեկը 19 գոլ է խփել բոլոր առաջնություններում: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Տոտտենհեմը», «Արսենալն» ու «Լիվերպուլը», մինչդեռ Կրիստիանը չի շտապում հեռանալ «Աստոն Վիլլայից»:
Բենտեկը կարծում է, որ իրեն չի խանգարի ևս մեկ մրցաշրջանն այս ակումբում: Այս կերպ նա կպատրաստվի 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, եթե իհարկե թիմը մնա Պրեմիեր Լիգայում: