![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2022/09/Bill-Foley--900x600.jpg)
Լաս Վեգասի գործարար Բիլ Ֆոլին հույս ունի ավարտել «Բորնմուտի» ձեռքբերումը առաջիկա յոթ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ մասնավոր ներդրողների կոնսորցիումը Ֆոլիի գլխավորությամբ համաձայնության է եկել Մաքսիմ Դեմինի հետ «Բորնմուտի» գնման հարցում։
Fidelity National Financial-ի ղեկավար Ֆոլին հույս ունի, որ Դեմինի հետ գործարքը կկնքվի մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո 150 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ գործարքը կպահանջի Պրեմիեր լիգայի հաստատմանը:
«Վեգասի ոսկե ասպետների» սեփականատերը, ֆորսմաժորի բացակայության դեպքում, հինգ շաբաթվա ընթացքում կկարողանա դառնալ «բալերի» սեփականատերը, հայտնում է Daily Mail-ը: