• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրեդ Ֆրիդել․ «Մենք բոլորս Վիլաշ-Բոաշի կողքին ենք»

Անդրե Վիլաշ-Բոաշ Բրեդ Ֆրիդել«Տոտտենհեմի» դարպասապահ Բրեդ Ֆրիդելը հայտնել է, որ իր թիմակիցներն ամբողջությամբ աջակցում են գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին:

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Սիթիից» կրած 6:0 հաշվով պարտությունից հետո պորտուգալացի մասնագետը քննադատությունների արժանացավ: Անգամ խոսվում էր, որ ակումբի ղեկավարները Վիլաշ-Բոաշին փոխարինող են փնտրում:

Սակայն նախորդ տուրում «Տոտտենհեմը» ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և բավական լավ խաղ ցուցադրեց:

-Մեր թիմի ներսում ոչ մի անհամաձայնություն չկա: Ողջ թիմը աջակցում է մարզչին: Նա շատ լավ մասնագետ է: Իհարկե ցավալի էր կորցրած 3 միավորը և ամոթալի պարտություն, սական մենք «Տրոմսյոյի» և «Յունայթեդի» դեմ խաղերում ցույց տվեցինք, որ թիմային ոգին տեղն է,- ասել է Ֆրիդելը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր