«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդն ուրախ կլինի սկսել բանակցությունները «Ռեալի» հետ:
Համաձայն մամուլում տեղ գտած լուրերի՝ 23-ամյա ուելսցին կարող է դառնալ «Ռեալի» պատասխանը «Բարսելոնայի»՝ Նեյմարին ձեռք բերելուն:
-Եթե «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի նման անձնավորությունը հետաքրքրվում է Բեյլով, ապա դա մեծ պատիվ է մեզ համար: Եվ մենք պատրաստ ենք լսել նրանց: Սակայն այս պահին ոչ մեկի հետ չենք շփվում:
Բեյլը լավն է Նեյմարից: Նա ապացուցեց, որ Նեյմարից ավելի լավն է: Նա դրսևորեց իրեն աշխարհի լավագույն առաջնությունում: Կցանկանայի հույս ունենալ, որ այն ակումբը, որ ցանկանում է Գարեթին, ցանկանում է ոչ թե նրա համար, որ բաց թողեց Նեյմարին: Կցանկանայի մտածել, որ Բեյլը նրանց ճշմարիտ որոշումն է: Լսեք, խելագարություն է, սակայն հաշվի առնելով, թե ինչ արժե Նեյմարը, Գարեթ Բեյլն ավելին արժե,- հայտնել է գործակալ Ջոնաթան Բարնետտը: Marca TV