• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլը տենչում է հաղթել «Արսենալին»

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը խոստովանել է, որ շատ է ցանկանում հաղթել «Արսենալին»: «Զինագործներին» հաղթելու դեպքում «Տոտտենհեմն» ավելի մեծ հնարավորություն կունենա՝ նվաճելու Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:

Այս պահին «Տոտտենհեմը» գտնվում է Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում, իսկ «Արսենալից» առաջ է 4 միավորով:

Ավելի վաղ՝ նոյեմբերին, «Արսենալը» 5:2 հաշվով հաղթեց «Տոտտենհեմին», սակայն այս անգամ ըստ Բեյլի այլ է լինելու: Այս կիրակի «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ ընդունելու է «Արսենալին»:

-Ցանկանում ենք հաղթել այս խաղը: Անցած անգամ մենք լավ սկսեցինք, սակայն Ադեբայորի հեռացումը խնդիր դարձավ: Այժմ մենք ցանկանում ենք ուղղել այդ հաշիվը և ստանալ 3 միավոր:

Մենք այս խաղին մոտենում են ինքնավստահությամբ և մտադիր ենք վաստակել 3 միավոր, որն ավելի կմոտեցնի մեզ մեր նպատակին՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելուն:

Գիտենք, թե ինչքան կարևոր է այս խաղը, և ոչ միայն մեզ համար, այլև մեր երկրպագուների,- հայտնել է Բեյլը: Sky Sports