«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգգսը չի մասնակցի իր հոր հարսանիքին, եթե ներողություն չխնդրի իր ընտանիքից:
59-ամյա Դաննի Ուիլսոնը կամուսնանա մոդել Դուեն Պրիտչարդի հետ, սակայն Ռայանը չի մասնակցի այդ հարսանիքին, եթե ներողություն չխնդրի իր փոքր եղբայր Ռոդրիից՝ նրա կնոջ հետ ունեցած ինտիմ կապի համար: 2011թ-ին հայտնի դարձավ, որ հավատարիմ ամուսնու համբավ ունեցող Գիգգսը ութ տարի կապված է եղել իր փոքր եղբոր կնոջ հետ:
Այդ պատմությունը իմանալով՝ Ռոդրին բաժանվեց կնոջից և մինչ այժմ չի շփվում Ռայանի հետ:
-Մենք մտադիր ենք մի փոքր խնջույք կազմակերպել: Ռոդրին կլինի իմ կողքին, իսկ Ռայանը կմնա առանց հրավեր, եթե ներողություն չխնդրի:
Դու կարող ես ֆուտբոլում հասնել ամեն ինչի, սակայն քեզ համար ընտանիքը մեկ հատ է,- ասել է Ուիլսոնը: South Wales Evening Post