«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Պենյարոլայի» երիտասարդ աջ պաշտպան Գիլերմո Վարելայի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
Այս գործարքը արժեցել է 1.5 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները: Մանչեսթերյան ակումբում բուժզննում անցնելուց և պայմանագիր ստորագրելուց հետո, Վարելան մեկնել է հայրենիք՝ միանալով Ուրուգվայի մինչև 20 տարեկանների հավաքականին, որը պատրաստվում է Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Արժե նշել, որ 20-ամյա պաշտպանին գնելու որոշումը «Յունայթեդի» մարզչական շտաբը ընդունեց այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը որոշ ժամանակ անցկացրեց առաջին թիմում և լավ տպավորություն թողեց: