• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գրեմ Կարը մնում է «Նյուքասլում»

Գրեմ Կար«Նյուքասլի» սկաուտական ծառայության ղեկավար Գրեմ Կարը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում», չնայած ակումբի սպորտային տնօրեն Ջո Քինեյրի վերադարձին:

Հիշեցնենք, որ Քինեյրի նշանակումը բերեց «կաչաղակների» արդեն նախկին գործադիր տնօրերն Դերեկ Լլամբիասի հեռացմանը: Խոսվում էր այն մասին, որ «Նյուքասլը» կարող էր լքել նաև Կարը, ում անվան հետ են կապվում թիմի վերջին հաջողությունները տրանսֆերային շուկայում:

Համաձայն The Guardian-ի,  ակումբի սեփականատեր Մայք Էշլիի հետ հանդիպումից հետո, Գրեմը, այդուհանդերձ,  որոշել է մնալ և համագործակցել Քինեյրի հետ:

Հավելենք, որ լուրեր էին շրջանառվում նաև ակումբի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի` ակումբը լքելու մասին, ով, ինչպես և Կարը, դեռ անցած տարի 8-ամյա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

Հետաքրքիր փաստեր