«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը հերքել է լուրերն այն մասին, որ ինքը տեղափոխվում է «Բարսելոնա»:
Արդեն երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ «Սթեմֆորդ Բրիջ» վերադարձող Ժոզե Մոուրինյոն կարող է հրաժարվել Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններից: Որոշ աղբյուրների համաձայն «Բարսան» արդեն դիմել է Դավիդին և սկսել բանակցությունները: Սակայն «Բենֆիկայի» նախկին խաղացողը հերքում է այդ տեղեկությունը:
-Իմ նպատակն է լինել երջանիկ, և դա հնարավոր է, եթե դու խաղում ես մի թիմում, որը սիրում է կառավարել գնդակը: Վերջին տարիներին «Բարսելոնան» դարձել է այն թիմը, որը խաղում է լավագույն ֆուտբոլը:
Գիտեմ, որ նախկինում «Բարսան» հետաքրքրվել է ինձանով, սակայն այժմ ես ոչ մի նորություն չունեմ,- հայտնել է Լուիզը: Daily Star