• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզ. «Պետք է հաղթենք Եվրոպա Լիգան»

Դավիդ Լուիզ«Չելսիի» բոլոր խաղացողները վշտացած են Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու պատճառով: Նման կարծիք է հայտնել ակումբի պաշտպան Դավիդ Լուիզը:

-Անցած մրցաշրջանում մեզ հաջողվեց նվաճել այս տիտղոսը, դրա համար էլ խմբային փուլից դուրս չգալը մեծ հիասթափություն էր բոլորիս համար,- ասել է Լուիզը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:

 
Բրազիլիացի պաշտպանի կարծիքով խմբային փուլի առաջին հանդիպումը դարձավ ճակատագրական. թիմը հաղթում էր 2 գնդակի առավելությամբ, սակայն վերջում թույլ տվեց «Յուվենտուսին» հավասարեցնել հաշիվը:

-«Չելսին» թոփ ակումբ է, իսկ թոփ ակումբները արժանի են խաղալու կարևորագույն մրցաշարերում: Չեմպիոնների Լիգայում անցկացվում են աշխարհի ամենակարևոր հանդիպումները,-նշել է պաշտպանը:

Այժմ «ազնվականները» պետք է անեն ամեն ինչ Եվրոպա Լիգան հաղթելու համար: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ իր թիմը արժանի է հաղթանակի:

Հետաքրքիր փաստեր