• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Հավատացեք ինձ, Զախայի հեռանալը ճիշտ որոշում էր»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը երկրպագուներին հորդորել է Վիլֆրիդ Զախայի հարցում վստահել իրեն:

«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած մոտ կես տարվա ընթացքում Զախան գործնականում իրեն դրսևորելու հնարավորություն չստացավ, ինչի համար հաճախ Մոյեսին էին մեղադրում: Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Յունայթեդը» Զախային վարձակալությամբ ուղարկեց «Քարդիֆ Սիթի»:

-Դուք պետք է վստահեք մարզչին: Եզրային գոտում մենք մեծ մրցակցություն ունենք: Երբ ես եկա այստեղ, կային Անտոնիո Վալենսիան, Նանին և Էշլի Յանգը: Հետո իր մասին հայտնեց Ադնան Յանուզայը, ով նույնպես կարող է խաղալ եզրում: Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք մարզվում՝ այդ թվում նաև Վիլֆրիդը: Մենք կարող էինք նրան ավելի շուտ բաց թողնել, սակայն դա չարեցինք Նանիի վնասվածքի պատճառով: Որոշեցին նրան ժամանակ տալ:

Վարձակալությունը նրան շատ կօգնի: Այդ քայլով նա իր որակները զարգացնելու հնարավորություն է ստացել: Միտքն այն է, որ նա ցույց տա իր կարողությունները և «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնա որպես ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: